ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԲՐԻԿՍ-ին Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր միացումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկում:
«Ես նման տեղեկություն չունեմ։ Կարող եմ միայն ավելացնել, որ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ի գործունեությանը օբյեկտիվորեն կմեծացնի միջպետական երկխոսության դաշտը, ինչը դրականորեն կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա», - հայտարարել է դեսպանը։