Հայաստան

Փորձել ենք անել առավելագույնը՝ Քրեակատարողական ծառայությունում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար. ՔԾ պետ

2 րոպեի ընթերցում

Փորձել ենք անել առավելագույնը՝ Քրեակատարողական ծառայությունում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար. ՔԾ պետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձը հրապարակել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

«Հարգելի՛ ծառայակիցներ, գործընկերներ և վետերաններ, Քրեակատարողական ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:

Մեր ծառայության ընթացքում, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, փորձել ենք կուռ միասնությամբ անել ամեն առավելագույնը՝ Քրեակատարողական ծառայության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու, թերությունները բացահայտելու և վերացնելու համար: Ունենք շատ ձեռքբերումներ, որոնք մեր աշխատանքային տարեգրության մեջ փաստագրվում են ձեր պատասխանատու վերաբերմունքի, ուժեղ կամքի, տոկունության, կամային բարձր հատկանիշների ու մասնագիտական գիտելիքների շնորհիվ: Ոլորտում կան նաև շատ անելիքներ, որոնց իրականացման համար պահանջվում է մեզնից լինել է՛լ ավելի միասնական, նպատակասլաց և վճռական:

Ծառայության համար արժանահիշատակ օրվա կապակցությամբ մեկ անգամ ևս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական և մարդկային բարձր արժեքներով հաստատված առաջընթացներ և զգոնություն՝ անձնական պատասխանատվությամբ կատարելու ի պաշտոնե ձեզ վերապահված պարտականությունները:

Խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ նաև վետերաններին, որոնց փոխանցած փորձն ու գիտելիքները քրեակատարողական համակարգի կայացման համար ծառայել են որպես հիմնասյուն»,- ուղերձում նշել է Ամբակում Գրիգորյանը՝ մաղթելով բարի ծառայություն:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում