Ագնեսա Խամոյանն առաջարկում է, որպեսզի իրավապահ և ուժային մարմինների ծառայողները տարին 2 անգամ թմրանյութերի ախտորոշման թեստ հանձնեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը իր հեղինակած նախագծով առաջարկում է, որպեսզի ոստիկանները, քննիչները, դատախազները, փրկարարները, ԱԱԾ և ՊՊԾ ծառայողները տարին երկու անգամ թմրանյութերի ախտորոշման թեստ հանձնեն՝ պատահականության սկզբունքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խամոյանը նախագիծը ներկայացրեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«Առաջարկում եմ բացառել ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը։ Ոստիկանը, քննիչը, դատախազը, ԱԱԾ-ի և ՊՊԾ-ի ծառայողը, փրկարարը չեն կարող թմրանյութ օգտագործել, իսկ թմրանյութ օգտագործելու դեպքում առաջարկվում է կարգապահական ամենախիստ պատիժը՝ աշխատանքից ազատում։ Նաև աշխատանքից ազատում է նախատեսվում, եթե անձը հրաժարվում է հանձնել թմրանյութերի ախտորոշման թեստ»,- ասաց Խամոյանը։ 

Պատգամավորն ընդգծեց, որ նախագծերի այս փաթեթը ի ցույց կդնի կամ կվերահաստատի նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական քաղաքականությունը։ 

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ իրավապահ և ուժային կառույցները թմրանյութերի ախտորոշման թեստ հանձնեն տարեկան երկու անգամ՝ պատահականության սկզբունքով։ Տարբեր թմրանյութեր տարբեր ժամանակահատվածում են պահպանվում օրգանիզմում, և պատահականության սկզբունքով թեստի հանձնումն անձին հնարավորություն չի տալու նախապես իմանալ, թե որ օրն է ինքը թեստ հանձնելու և դրանից առաջ բացառել թմրամիջոցի օգտագործումը»,- շեշտեց Խամոյանը։

Պատգամավորը շեշտեց, որ թմրամիջոցների դեմ պայքարողը չի կարող թմրանյութ օգտագործել։

Հայերեն Español

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ