Աշխարհ

Հնդկաստանում առնվազն 24 մարդ է մահացել կեղծ ալկոհոլ օգտագործելու պատճառով

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում առնվազն 24 մարդ է մահացել կեղծ ալկոհոլ օգտագործելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արևելյան Բիհարի նահանգում առնվազն 24 մարդ է մահացել թունավորումից՝ կեղծ ալկոհոլ օգտագործելու հետևանքով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Միջադեպերը տեղի են ունեցել հոկտեմբերի 17-ին միաժամանակ Սիվանի և Չապրայի շրջաններում, որտեղ կեղծ ոգելից խմիչքներից  թունավորումների զոհերի թիվը կարող է ավելանալ։ Ոստիկանությունը ձերբակալել է կեղծ ալկոհոլի երեք վաճառողների։

Բիհարը դարձել է Հնդկաստանի առաջին նահանգներից մեկը, որտեղ ցանկացած ոգելից խմիչքի վաճառքը պաշտոնապես արգելված է տեղական կառավարության կողմից: Չնայած նահանգում սահմանված հակախմիչքային օրենքին, ալկոհոլի, այդ թվում՝ կեղծամակնիշ ալկոհոլի վաճառքը շարունակվում է և առանձնապես ակտիվանում է աշնանը նշվող հինդուական ավանդական տոների նախօրեին և ընթացքում:

Հունիսին կեղծ ալկոհոլից թունավորվելուց առնվազն 55 մարդ էր մահացել հարավային Թամիլնադի նահանգում։ Այդ միջադեպը համարվում է խոշորագույնը Հնդկաստանում՝ 2024 թվականին կեղծամակնիշ ալկոհոլից թունավորման զոհերի թվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում