Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնում անցնում են Մեծ թատրոնի հյուրախաղերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 15, 16 և 17-ին Մոսկվայի Մեծ թատրոնի մենակատարները, երգչախումբն ու նվագախումբը  Մարիինյան թատրոնում ներկայացնում են Վերդիի գլուխգործոց «Լուիզա Միլլեր» օպերան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուիզա Միլլեր» օպերան 150 տարվա ընդմիջումից հետո Մեծ թատրոնի բեմ է բարձրացել  2023 թվականի մայիսի 23-ին: Բեմադրող-ռեժիսորն է Գեորգի Իսահակյանը, իսկ բեմադրող-դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը: Լուիզա Միլլերի դերակատարը հայազգի մենակատար, սոպրանո Աննա Ագլատովան է, որը նույնպես ընդգրկված է հյուրախաղերում։

«Լուիզա Միլլեր» օպերայի առաջնախաղը մեծ արձագանքի է արժանացել երաժշտաքննադատների կողմեց։ «Կոմերսանտ»-ում գրված է. «Բոլոր առումներով արդարացված էր Գեորգի Իսահակյանի ժամանակակից ռեժիսուրայով իրականացրած բեմադրությունը… Շուրջ մեկ ամիս առաջ Պուչինիի «Տոսկան» ղեկավարելով՝ մաեստրո Թոփչյանն արժանացել էր մասնագետների և երաժշտասերների հարգանքին ու բարձր գնահատականին։ «Լուիզա Միլլեր»-ի դեպքում, միանշանակ, պետք է շեշտենք մաեստրոյի ընթերցմամբ ու ղեկավարությամբ նվագախմբի շքեղ հնչողության, առանձին խմբերի եւ tutti-ների ներդաշնակ ու միասնական հնչողության մասին, իսկ նվագախմբի փողային գործիքների մենակատարներն արժանի են առանձնահատուկ գնահատանքի և շնորհակալության»։

«Գազետա կուլտուրա»-ում նշվում է, որ ակնհայտ է դիրիժորի կատարած հիմնավոր աշխատանքը, որն էլ հանգեցրեց շատ բարձրորակ երաժշտական արդյունքի: «Այս առումով պրեմիերային աշխատանքը, իհարկե, անթերի էր և արժանի էր Մեծ թատրոնի բեմին։ Դիրիժորին հաջողվեց ներկայացնել մոսկովյան հանդիսատեսի համար, կարելի է ասել, այս նոր օպերան իր ողջ հմայքով` ընդգծելով նրա ռոմանտիկ պաթոսը և միևնույն ժամանակ նուրբ քնարականությունն ու կերպարների խորը հոգեբանությունը: Նվագախումբը հիասքանչ էր հնչում հանրահայտ նախերգանքի հենց առաջին նոտաներից (որը, ի տարբերություն բուն օպերայի, հայտնի է որպես համերգային ստեղծագործություն), հոգեթով մենանվագները և նյուանսների նրբերանգներն ընդգծեցին կուլմինացիայի դրամատիզմը»,-ասվում է «Գազետա կուլտուրա»,-ում հրապարակված հոդվածում։
Էդուարդ Թոփչյանն առաջին անգամ հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում 2023թ-ի ապրիլի 12-ին՝ ղեկավարելով Պուչինիի «Տոսկա» օպերան: Իր դեբյուտից հետո Թոփչյանը պարբերաբար վերադառնում է Մեծ թատրոն՝ ղեկավարելով Պուչինիի «Տոսկա», Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» և «Լուիզա Միլլեր» օպերաները:

Հայերեն Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ