Իրավունք

Կասեցվել է 3 դեղատան լիցենզիա. վերհանվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր

2 րոպեի ընթերցում

Կասեցվել է 3 դեղատան լիցենզիա. վերհանվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

«Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր»,-ասաց գլխավոր դատախազը:

Դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների արդյունքում գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 12-ին և 2024 թվականի մարտի 27-ին միջնորդագրեր են ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարություն՝ դեղատների գործունեությունը կասեցնելու հարցը քննարկելու նպատակով: 

«Միջնորդագրերի քննարկման արդյունքում 2023 թվականի նոյեմբերի 15-ին և 2024 թվականի օգոստոսի 1-ին առողջապահության նախարարի հրամաններով՝ կասեցվել է երեք դեղատան լիցենզիա»,-հայտնեց Աննա Վարդապետյանը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում