ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Գերմանիայի GreenIron հիմնադրամի պատվիրակությունը քննարկել են մշակութային կրթական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ երկրամասի GreenIron հիմնադրամի պատվիրակության հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության հետ հնարավոր համագործակցության հեռանկարները GreenIron ծրագրի շրջանակում, որը միտված է Վանաձորում մշակութային և կրթական կենտրոնի ստեղծմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա Անհալթ երկրամասի միջև կա հաջող համագործակցության փորձ, և նախարարությունը պատրաստակամ է նախանշել փոխգործակցության նոր հեռանկարներ:

Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է մշակութային կյանքի ակտիվացումը մարզերում և պատրաստակամ է քննարկել այս ուղղությամբ միջազգային գործընկեր կառույցների առաջարկությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային և կազմակերպական մի շարք հարցեր:

 

Հայերեն Русский

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

ՔԿ նախագահը մի շարք ընկերությունների կապարակնքումները բացատրել է ապացույցների պահպանման և գույքագրման անհրաժեշտությամբ