Fastex-ը ՝ Future Economy Summit-ի հովանավոր․ լավագույն աշխատանքները կպարգևատրվեն FTN-ներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fastex-ը հովանավորում է Future Economy Summit-ը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Fastex-ից, համաժողովի շրջանակում Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երևանի պետական, Հայաստանում Եվրոպական, Հայաստանում Ֆրանսիական, Սլավոնական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողների հետ։ Տեղեկատվական հանդիպումների ընթացքում հայտարարվել է «Ֆինտեխ լուծումներն ապագայի տնտեսությունում» թեմայով հետազոտական աշխատանքների մրցույթ։ Մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 16-ն է։ Ուսանողները կարող են իրենց աշխատանքներն ուղարկել՝ անցնելով հետևյալ հղմամբ։ 

Հավելենք, որ մրցույթի ավարտին լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն FTN-ներով։ Առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը կստանա 300 FTN, երկրորդ և երրորդ հորիզոնականներն զբաղեցրածները՝ համապատասխանաբար 200 և 100 FTN: 

Тhe Future Economy Summit-ի հիմնական միջոցառումը կկայանա հոկտեմբերի 21-ին Congress հյուրանոցում:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում