Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ երկրորդ տարին անընդմեջ կայացավ  Francofest 2024-ը՝ ֆրանսերեն գրքերի փառատոնը՝ խրախուսելով ֆրանսիական գրքերի,   գրականության և մշակույթի տարածումը Հայաստանում։ Մշակութային այս աննախադեպ միջոցառումը  կազմակերպել է Newmag ընկերությունը:

Newmag-ը ֆրանսիական գրքերի այս փառատոնին հայերենով ներկայացրել է 5 նոր գիրք։

«Ակբա Լիզինգը խրախուսում է ընթերցանության տարածումը Հայաստանում և այս աջակցությունը նաև  գնահատանքն է   գրականությանը, արվեստին, հայ-ֆրանսիական մշակութային կապերին և  մեր  երկրների ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Շատ կարևոր է, որ  ֆինանսական կազմակերպությունները տնտեսության զարգացմանն ու բիզնեսների ֆինանսավորմանը նպաստելուց բացի, հովանավորեն նաև  նման  մշակութային  միջոցառումներ»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

«Արդեն ավանդույթ է  դարձել, որ Ակբա  Լիզինգը նպաստում  է   ֆրանսիական գրականության հայկականացմանը և  դրա  տարածմանը: Շատ  ուրախ  ենք, որ Ակբա Լիզինգի հետ  ունենք  շատ  լավ  գործընկերային հարաբերություններ  և հուսով եմ, որ այդ  գործակցությունը շարունակական կլինի»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Ի դեպ,  Francofest-ը վերջին 15  տարվա ամենանշանակալի գրական միջազգային   իրադարաձությունն է  բերում  Հայաստան: Ֆրանկոֆոն աշխարհի ամենահեղինակավոր Goncourt մրցանակը Հայաստանում հիմնում է իր մասնաճյուղը:

NewMag-ի կողմից մեծանուն հայ Շառլ Ազնավուրի գրքերի բոլոր հրատարակություններն իրականացվել են Ակբա ֆինանսական խմբի՝ Ակբա բանկ, Ակբա Լիզինգ և Ամունդի-Ակբա ընկերություններից որևէ մեկի աջակցությամբ։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հայերեն فارسی

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում