ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանում բացվեց  ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ձեռագրերի պահպանման արդիական այս ենթակառուցվածքն ընդլայնելու է  գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման հնարավորությունները:

ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանի խոսքով՝ շատ կարևոր և մեծ առաքելություն է կանգնել ազգային, ինչպես նաև Հայաստանի վաղվա օրվան միտված արժեքներ ստեղծողների կողքին: 

Այս օրերին՝ հոկտեմբերի 9-12-ը, Մատենադարանում արդեն 13-րդ անգամ «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարն իր շուրջն է համախմբել գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող աշխարհի կարևոր հաստատություններին: Այս տարի սեմինարն անցկացվել է ԱրարատԲանկի, Եվրամիության և ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ: 

«Մենք  առաջնահերթ ենք համարում և մեր հիմնական  սոցիալական ծրագրերի ուղղվածությունները բերում ենք  այն հարթակներ,  որտեղ ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների ստեղծման, կրթության և վաղվա օրվան միտված ծրագրեր են իրականցվում: Եվ ԱրարատԲանկի  այս հիմնական ուղղությունները մեծ մասամբ համընկնում են այն ծրագրերին, որոնք Մատենադարանն իրականացնում  է: Իսկ ինչ վերաբերում է միջազգային սեմինարին, այն ունի բացառիկ մեծ նշանակություն։ Արդեն 13-րդ անգամ այդ սեմինարը տեղի է ունենում Մատենադարանում՝ համախմբելով տասնյակ միջազգային կառույցների ու հեղինակավոր ինստիտուտների ներկայացուցիչների, գիտնականների»,- ընդգծեց  Անանյանը: 

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի համոզմամբ՝ լաբորատորիան որակապես նոր հարթության վրա է դնելու Մատենադարանի գործունեությունը ձեռագրերի վերականգնման ոլորտում և էապես նպաստելու է նոր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ աշխարհասփյուռ հոգևոր կենտրոնների ձեռագրական հավաքածուների վերականգնման գործում։ 

«Այսօր գիտությունն առանց համապատասխան տեխնոլոգիաների և տեխնիկայի կիրառման  ուղղակի դժվար է պատկերացնել, իսկ այս լաբորատորիայի ստեղծումը հնարավորություն է տալու համագործակցել առավել խոշոր և մասնագիտացված կենտրոնների հետ: Կարծում եմ, որ ի դեմս ԱրարատԲանկի՝  մենք նվաճում ենք հովանավորչության մի նոր մակարդակ, երբ հովանավորը չի դիրքավորվում որպես հովանավոր կամ աջակցող, այլ սա անում է քրիստոնյայի խոնարհությամբ և այն բարձր  գիտակցությամբ, թե ինչ է Մեսրոպ Մաշտոցի  անվան Մատենադարանը, իսկ ես միշտ ասել եմ, որ այն համահայկական պատասխանատվության կենտրոն է»,- նշեց Խզմալյանը։ 

Մատենադարանի վերականգնման բաժինն իր գոյության ավելի քան 60 տարիների ընթացքում կուտակել է հսկայական մասնագիտական փորձ՝ վերականգնելով հազարավոր ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր և հնատիպ գրքեր ոչ միայն սեփական հավաքածուներից, այլև Հայաստանի մյուս թանգարաններից ու գրադարաններից։

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե  Էլիազյանը, կարևորելով լաբորատորիայի դերն, ընդգծեց՝ այն միանշանակ բարձրացնելու է բաժնի աշխատանքների որակը՝ այն դարձնելով ժամանակակից և մրցունակ: 

Միջազգային սեմինարի շրջանակում նաև բացվեց  Մատենադարանի աշխատակիցների կողմից  վերականգնված գրավոր նմուշների ցուցադրությունը՝ «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով։ 

Հայերեն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ձնամարտի մրցաշարը մեծ աշխարհագրություն է ընդգրկել

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրները հայտնի են