Տեղի ունեցավ գեղանկարիչ Մեխակ Էլբակյանի ստեղծագործական կյանքը ներկայացնող ցուցահանդես ու պատկերագրքի շնորհանդես

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ անվանի գեղանկարիչ Մեխակ Էլբակյանի ստեղծագործական ուղին ներկայացնող «Կես դար» խորագրով ցուցահանդեսի բացումն ու պատկերագրքի շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում բացված ցուցահանդեսն ընդգրկում է Մեխակ էլբակյանի ինչպես տարբեր տարիների, այնպես էլ նոր ստեղծագործություններ, որոնք զետեղված են նաև նրա ստեղծագործական կեսդարյա ուղին ներկայացնող պատկերագրքում:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը բարձր գնահատեց Մեխակ Էլբակյանի արվեստը՝ նշելով, որ նա ստեղծագործում է իրեն հուզող թեմաներով և անդրադառնում գեղանկարչական արվեստի գրեթե բոլոր ճյուղերին:

«Նրա ստեղծագործությունների մեջ մենք կարող ենք տեսնել սեր, պայքար, վիշտ: Ի դեմս նրա՝ գործ ունենք շատ հետաքրքիր արվեստագետի հետ: Ուրախ եմ, որ այսօր «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում բացում ենք նաև իր ցուցահանդեսը և ցուցադրվում են վերջին տարիների իր աշխատանքները»,-հավելեց Սաֆարյանը: 

Նա ընդգծեց, որ ի կես դարը հատած գեղանկարիչն իր կյանքի մեծ հատվածը նվիրել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիային, որտեղ նա նվիրումով դասավանդում է երկար տարիներ, կրթում մատաղ սերնդին:

Անդրադառնալով պատկերագրքին, Նկարիչների միության նախագահը կարևորեց դրա նշանակությունը՝ համոզմունք հայտնելով, որ արվեստագետի ստեղծածը մնայուն է դառնում նաև գրքում դրոշմվելով:

Մեխակ Էլբակյանի խոսքով՝ ցուցահանդեսին ներկայացված են պատկերագրքում զետեղված նկարների մի մասը:

«Ներկայացված են նաև նոր աշխատանքներ, որոնք առաջին անգամ կտեսնեն արվեստասերները: Շատ ասելիք կա և փիլիսոփայական այն մտքերը, հույզերը, ինչ փորձել եմ տեղ հասցնել, արվեստասերը կծանոթանա ու կհաղորդակցվի այդ ամենի հետ»,-ասաց գեղանկարիչը՝ մանրամասնելով, որ պատկերագրքում էլ ներկայացվել են ստեղծագործական տարիները, սկսած՝ նկարչական դպրոցից:

Ավելի քան 350 էջանոց պատկերագրքում ներկայացված են տեղեկություններ նրա ստեղծագործական կյանքի շրջափուլերի մասին, ինչպես նաև տարբեր ժանրերի ստեղծագործությունները՝ գեղանկարչություն, դիմանկարչություն, բնանկարչություն, գծանկարներ, էսքիզներ և այլն:

«Փորձել ենք բովանդակային, ծավալուն կենսագրական ու ստեղծագործական գործունեության վերաբերյալ գիրք ստեղծել: Գրքում զետեղված են նույնիսկ առաջին վրձնի գործերը: Փորձել եմ տեսնել շատ հետաքրքիր այդ ընթացքը, զարգացումներն ու ապրումները»,-ասաց Էլբակյանը:

Պատկերագիրքը նաև ուսուցողական նշանակություն ունի և նախատեսված է ուսանողների, գեղանկարչությամբ հետաքրքրվողների, արվեստասեր լայն հանրության համար:

 

Հայերեն

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ձնամարտի մրցաշարը մեծ աշխարհագրություն է ընդգրկել