Հայաստան

Ազատազրկված անձինք հնարավորություն կունենան հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ նոր հեռախոսներով ու առավել մատչելի սակագնով

1 րոպեի ընթերցում

Ազատազրկված անձինք հնարավորություն կունենան հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ նոր հեռախոսներով ու առավել մատչելի սակագնով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատազրկված անձանց կայուն հեռախոսակապի իրավունքն ապահովելու նպատակով մրցույթի արդյունքում քրեակատարողական հիմնարկների համար ձեռք է բերվել բոլորովին նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող 170 հեռախոս։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, մանրամասնելով, որ հեռախոսակապի նոր համակարգի ներդրումն առանձնահատուկ է նրանով, որ բացի անվճար զանգերից դեպի հատուկ կարևորության հեռախոսահամարներ (ՄԻՊ, Արդարադատության, Առողջապահության նախարարությունների, Քրեակատարողական ծառայության, տարբեր այլ կառույցների թեժ գծեր և այլն)՝ ազատազրկված անձինք հնարավորություն են ստանալու նաև ամսական 20 րոպե զանգեր իրականացնելու ՀՀ բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր անվճար՝ պետական միջոցների հաշվին։

Տրամադրվող անվճար րոպեների սպառումից հետո ազատազրկված անձը կարող է կանխավճարային եղանակով ստանալ խոսելաժամանակ՝ 1 րոպեն 8,91 ՀՀ դրամ սակագնով՝ նախկին 18-35 ՀՀ դրամ սակագնի փոխարեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում