Դատախազությունը պահանջում է Սեդրակ Քոչարյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ապօրինի ծագում ունեցող անշարժ գույքեր և ֆինանսական միջոցներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից, պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող անշարժ գույքեր և ֆինանսական միջոցներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հայցապահանջի մեջ մտնում է՝

 14 անշարժ գույք, 

Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք, 

 Իրավաբանական անձում 11 մասնակցություն, 

1,361,852 ԱՄՆ դոլարով և 985,190,729 ՀՀ դրամով ձեռք բերված պարտատոմսեր, 

703.059 ԱՄՆ և 200.000.000 ՀՀ դրամի չափով ներդրված ավանդ, 

8,235,400,647 դրամի, 4,007,674 ԱՄՆ դոլարի, 588.954 եվրոյի և 16.000.000 ռուբլիի չափով տրամադրված փոխառության պահանջի իրավունք, 

2.721.319.175 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ,

11.270.472.767 ՀՀ դրամ՝ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար, 

1.286.635.500 ՀՀ դրամ՝ որպես Հունաստանի Միկոնոս կղզու Անո Մերա կոչվող տարածքում գտնվող առանձնատան ձեռքբերման (կառուցման) արժեք, 

416.084.506 ՀՀ դրամ՝ որպես տանզանական «Փլեյմաստեր գեյմինգ քորփորեյշն» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք, 

1.958.657.659 ՀՀ դրամ՝ որպես տանզանական «ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք:

Հայերեն العربية English

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26