Ճարտարապետների միջազգային ասոցիացիայի համակարգող խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում 2024 թվականի հոկտեմբերի 10-12-ն անցկացվում է Ճարտարապետության փառատոն, որի շրջանակներում տեղի կունենա նաև Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի համակարգող խորհրդի նիստը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշեց ՀՀ ճարտարապետների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի դասախոս Արև Սամուելյանը, հոկտեմբերի առաջին շաբաթը նվիրված է Ճարտարապետության միջազգային օրվան։

«Զուգահեռ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում՝ այցելություն ճարտարապետական արվեստանոցներ, տարբեր հարթակներում ճարտարապետները կիսվում են իրենց մասնագիտական փորձով երիտասարդ սերնդի, հետաքրքրվողների հետ։ Ճարտարապետների միջազգային ասոցիացիայի համակարգող խորհրդի 27-րդ նիստն այս տարի կայանում է Հայաստանում, որովհետև Հայաստանը փոխնախագահող և հիմնադիր անդամ է»,-ասաց Սամուելյանը՝ հավելելով, որ համակարգող խորհրդի նիստում նախատեսվում է նաև նախագահող երկրի ընտրություն, որի համար առաջադրվել է Հայաստանի թեկնածությունը։ 

Միջոցառումների շրջանակներում նախատեսված է Երևանի քաղաքապետի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի ընդունելություն, միջոցառումներ՝ Ճարտարապետության թանգարանում, վաստակավոր ճարտարապետներին մեդալներով պարգևատրում, Հայաստանի ճարտարապետների պալատի և Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային ճարտարապետության թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ կբացվի Երևանի գլխավոր հատակագծի 100-ամյակին նվիրված «Երևանը՝ երեկ և այսօր» ցուցահանդեսը։  

Բուլղարիայի ճարտարապետների միության ղեկավար մարմնի անդամ, Հարավային բալկանյան երկրների ճարտարապետների կամավոր ասոցիացիայի նախագահ Իստելլաննա Նեշու Ատանասսովան կարևորեց համաժողովը՝ փորձի փոխանակման և գործընկերային կապերի ամրապնդման տեսանկյունից։ 

«Օրինակ՝ մենք այսօր ստորագրել ենք Հայաստանի և Բուլղարիայի ճարտարապետների միությունների համագործակցության հուշագիր։ Նման միջազգային համաժողովները շատ կարևոր են։ Նրանց նպատակն այն է, որպեսզի ճարտարապետները շփվեն, միմյանց հետ փոխանակեն իրենց փորձն ու մտահղացումները։ Մյուս կողմից այս ամենը կարևոր է, որպեսզի պետական պաշտոնյաները նկատեն, լսեն մեզ, իսկ ամենագլխավորը ճարտարապետների միավորումն է մի մեծ կառույցում, ինչը մեծացնում է նրանց՝ լսված լինելու հնարավորությունը»,-ասաց նա։

Խորհրդի նիստի շրջանակներում հանրությանը ներկայացվեց նաև ՃՄՄԱ-ի կողմից նախագծված և իրականացված լավագույն աշխատանքների 27-րդ միջազգային մրցույթ- ցուցահանդեսը, որը կգործի Հայաստանի Ճարտարապետների պալատում հոկտեմբերի 10-28-ը։  Մրցույթ-ցուցահանդեսին տարբեր անվանակարգերում ներկայացված է շուրջ 150 աշխատանք։

Միջոցառման ավարտին Բուլղարիայի ճարտարապետների միության նախագահ Պետեր Դեկովի որոշմամբ՝ ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը պարգևատրվեց միության պատվավոր արծաթե նշանով՝ կազմակերպված միջոցառումների ու երկկողմ համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Ճարտարապետության փառատոնը կազմակերպել է ՀՀ ճարտարապետների պալատը' Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աջակցությամբ։ 

Միջոցառման շրջանակներում Հայաստան է ժամանել 16 երկրի պատվիրակություն։

Հայերեն Русский 中文

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը

Տրետուքում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել՝ 100 միլիոն 700 հազար դրամ ներդրմամբ

Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել

Գավառ համայնքում կատարվել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան

Գավառում անցկացվել է նարդու համայնքային բաց առաջնություն

Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Ալաշկերտի փողոցը

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում