Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրն ամփոփել է Լոռու և Արմավիրի մարզերում գրանցած արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի երկրորդ փուլն իրականացվել է Արմավիրի և Լոռու մարզերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամից, ծրագրին երկու մարզերից մասնակցել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած 41 զինծառայող: Յուրաքանչյուր շահառուի համար կազմվել է անհատական զարգացման պլան, որի հիման վրա կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման (հաշվապահություն, սոցիալական մեդիա մարքեթինգ, ծրագրավորում, 3D մոդելավորում, միջոցառումների կառավարում, չրագործություն, օտար լեզուներ և այլն)  ու բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներ: 

Ըստ աղբյորի՝ մասնագիտական վերապատրաստման դասընթացների հաճախել են ծրագրի մասնակիցներից 19-ը, իսկ բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացների՝ 32-ը, որոնց արդյունքում ներկայացրել են բիզնես պլաններ: Հիմնադրամը ներկայացված բիզնես պլաններից հաստատել է 27-ը (մեղվաբուծություն, ջերմոցային տնտեսություն, կահույքի արտադրություն, ֆոտոստուդիա, չրի արտադրություն, ավտոտեխսպասարկում և այլն) և տրամադրել անհրաժեշտ ֆինանսավորում դրանք կյանքի կոչելու համար:

Ծրագրի արդյունքում պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած 5 զինծառայող մշտական աշխատանքի է անցել տարբեր կազմակերպություններում, իսկ 27-ը սկսել են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Նշվում է, որ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի երրորդ փուլն իրականացվում է Կոտայքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում:  Ծրագրին երեք մարզերից մասնակցում է 83 շահառու:

 

Հայերեն Español

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները