Մարմաշեն բնակավայրում բացվել է երիտասարդական կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում բացվել է երիտասարդական կենտրոն: Այն Մարմաշենում առաջինն է և ծառայելու է ոչ միայն Մարմաշենի, այլև Ախուրյան խոշորացված համայնքի մյուս բնակավայրերի բնակիչներին: Այն հագեցած է ժամանակակից գույքով և սարքավորումներով։ 

Կենտրոնը նպատակ ունի համախմբելու համայնքային երիտասարդությանը՝ կրթական նոր հնարավորություններ և ժամանցի նոր տարբերակներ առաջարկելով:

Կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությանն էր, իսկ գաղափարը իրականություն է դարձել LEAD4Shirak ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ, «Կենտրոնական Շիրակ» տեղական ակտիվ խմբի և Ախուրյանի համայնքապետարանի աջակցությամբ:

«Այս նոր կենտրոնը կդառնա բաց հարթակ՝ ծառայելով Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս գյուղերի երեխաներին, երիտասարդներին և համայնքի բնակիչներին: Այն կդառնա ոչ միայն երիտասարդների, այլև երեխաների և մեծահասակների համար տարաբնույթ զարգացման ծրագրերի իրականացման, նոր ու հետաքրքիր գաղափարների ստեղծման միջավայր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության ղեկավար Անդրանիկ Պապոյանը:

LEAD4Shirak ծրագիրը, Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, միայն Ախուրյանում իրականացրել է 30 խոշոր նախագիծ՝ համայնքային և բիզնես ծրագրերում ներդնելով շուրջ 200 միլիոն դրամ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն فارسی

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների