Իրավունք

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակացված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել 12 անշարժ գույք, 3 շարժական գույք և 723 միլիոն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում