Լիբանանից Իսրայելի Հայֆա քաղաքի վրա 105 արկ է արձակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ երկրի հյուսիսի ամենամեծ քաղաքը՝ Հայֆան, զանգվածային գնդակոծության է ենթարկվել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանից այդ ուղղությամբ արձակվել է շուրջ 85 արկ, այնուհետև՝ ևս 20 արկ։ 

Ըստ շտապօգնության ազգային ծառայության՝ տուժել է առնվազն մեկ մարդ։ 

«Արկերի մեծ մասը կալանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից։ Այդ շրջանում արկերի ընկնելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել», - հայտարարել են զինվորականները։

Առաջին գնդակոծությունից 30 րոպե անց Հայֆայի ուղղությամբ արձակվել է ևս 20 արկ, որոնցից մի քանիսը կալանվել է։ Այսպիսով, մոտ կես ժամում Լիբանանի կողմից 105 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։

Ըստ The Times of Israel պարբերականի տեղեկատվության՝ հրթիռակոծության հետևանքով տուժել են շենքեր Հայֆայի շրջանում և նրա արվարձաններում։

ԻՊԲ-ն նշում է, որ իր հերթին հարվածներ է հասցրել Բեյրութի Դահիեի արվարձանին, որտեղ «Հեզբոլլահ»-ը մեծ ներկայություն ունի։

Այս հարվածներից առաջ օդային տագնապ է հայտարարվել Տիբերիա քաղաքի մերձակայքում։ ԻՊԲ-ն նշում է, որ Լիբանանի կողմից 25 արկ է արձակվել Ստորին Գալիլեայի ուղղությամբ, որն ընդգրկում է Տիբերայի շրջանը։

Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի մարտական ​​համալիրի գրավման մասին

Հայերեն Русский

Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար

Ստացված դիմումները, բողոքները և դրանց քննարկման արդյունքները

Վարչապետ Փաշինյանն իր քաղաքացիական պարտքն է կատարում 8/20 ընտրատեղամասում

Նարեկ Կարապետյանը քվեարկել է հանուն ուժեղ և վերակառուցվող Հայաստանի

Գյումրիում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է սահմանված ժամին

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը