Իրավունք

Լույս է տեսել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը

2 րոպեի ընթերցում

Լույս է տեսել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում լույս է ընծայվել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ գիրքը վերաբերում է դեռևս 2014 թվականին կառույցի  ձևավորումից ի վեր,  ՀՀ քննչական կոմիտեի անցած 10 տարվա ճանապարհին ու գործունեությանը, որպես միասնական, ինքնուրույն քննչական մարմին՝ նրա ձևավորման անհրաժեշտությանը, նախադրյալներին ու ընթացքին, այս ոլորտում իրականացված օրենսդրական ու կառուցվածքային բարեփոխումներին։

Գիրքն անդրադառնում է նաև քննիչ եզրույթի ծագումնաբանությանը, իբրև քրեադատավարական սուբյեկտ՝ քննիչի գործառութային դերակատարությանը, ներառում է համառոտ պատմական ակնարկ` Հայաստանի առաջին Հանրապետությունում քննչական համակարգի ներդրման և կառուցվածքային առանձնահատկությունների մասին։ 

Տարեգրքում նաև ՀՀ քննչական կոմիտեն ներկայացված է իր կառուցվածքային ստորաբաժանումներով և աջակցող անձնակազմով՝ ըստ 10-ամյա գործունեության հիմնական քանակական ու որակական ցուցանիշների։

Գիրքը ՀՀ քննչական կոմիտեում հանդիսավոր կերպով ներկայացվել է հոկտեմբերի 8-ին՝ Կոմիտեի կազմավորման 10-ամյակի և ՀՀ քննչական կոմիտեի աշխատողի օրվա առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակում։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ընծայագրով «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը խորհրդանշական կերպով հանձնվել է նաև ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում