Իրանում «Դիմադրության դաշնագրի» նախագիծ են մշակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը մշակում է «Դիմադրության դաշնագրի» կնքման օրինագիծ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների և «ազատագրական շարժումների» հետ, որը նախատեսում է ռազմական և տնտեսական օգնության տրամադրում ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից դաշնագրի կողմերից մեկի վրա հարձակման դեպքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Tasnim գործակալությունը հաղորդում է, որ համաձայնագիրը ենթադրում է օպերատիվ շտաբի ստեղծում ռազմական գործողությունների համակարգման և զորավարժությունների անցկացման համար։ Պարտականությունների բաշխման և ծրագրի իրականացման պատասխանատվությունն առաջարկվում է վերապահել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։

Օրինագիծը մշակողների խոսքով՝ Իրանի Անվտանգության խորհուրդը կքննարկի «Դիմադրության դաշնագրին» միանալու հայտերը։ Գործակալությունը պարզաբանում է, որ պայմանագիրն ուղղված է ճգնաժամային իրավիճակներում փոխադարձ օգնության տրամադրմանը և միասնական ռազմական ենթակառուցվածքի ստեղծմանն Իսրայելի և արևմտյան երկրների կողմից սպառնալիքներին հակազդելու համար։ Օրինագիծը նախատեսվում է վերջնամշակումից հետո ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։

Թեհրանն իր տարածաշրջանային դաշնակիցների թվին է դասում և «Դիմադրության առանցք» է համարում շիաների լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժումը, Եմենի հութիների «Անսար Ալլահ» խռովարար շարժումը և «Իրաքի իսլամական դիմադրությունը»:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը