«Սրբազան շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Սրբազան շարժման» հերթական հանրահավաքը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր ելույթում քննադատեց Սահմանադրական դատարանի որոշումը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:

Նա Սահմանադրական դատարանի որոշումը բնորոշեց որպես ական պետականության հիմքում՝ հավաքի մասնակիցներին կոչ արեց երթով շարժվել դեպի Սահմանադրական դատարանի շենք:

«Սա մեր խաղաղ բողոքի, անհնազանդության և ընդվզումի արտահայտությունը պետք է լինի»,-շեշտեց Գալստանյանը: 

Չնայած նրա հայտարարությանը, որ հավաքի մասնակիցներից շատերը դեմքերով ու անուններով չեն ճանաչում Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնք «ճակատագրական որոշումներ են կայացնում ժողովրդի համար», սակայն երթի առջևից շարժման մի խումբ աջակիցներ տանում էին դատավորների մեծադիր լուսանկարները՝ նրանց անուններով:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ շարժման հետագա գործողությունների մասին առավել մանրամասն կհայտնի արդեն Սահմանադրական դատարանի շենքի մոտ, իսկ մինչ այդ նշեց, որ առաջիկա չորեքշաբթի կեսօրին կարևոր հանդիպման է հրավիրում աջակիցներին: 

Հայերեն

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության նվազումը կապել է ռուսական ոսկու գործարքների հետ

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար