Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Դամասկոս

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Դամասկոս

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային՝ հավելելով, որ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով է Սիրիայում։

«ԱԳ նախարար Արաղչին կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում զարգացումները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 4-ին Իրանի արտգործնախարարն այցելել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում