Իրավունք

Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին

1 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովայի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է Սվետլանա Արտիկովային ՀՀ գլխավոր դատախազությունում և շնորհակալություն է հայտնել Համակարգող խորհրդի նիստին ակտիվ մասնակցելու ու մասնագիտական փորձառությամբ կիսվելու համար:

Սվետլանա Արտիկովան շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելության և Համակարգող խորհրդի նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ՀՀ  գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան քննարկել են երկու երկրների դատախազությունների համար հետաքրքրություն ներկայացնող իրավական մի շարք հարցեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում