Մարդն ու արհեստական բանականությունը պետք է համագործակցեն. հրատարակիչը՝ AI-ի առավելությունների մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Springer Nature հրատարակչական ընկերության գործադիր տնօրեն Նիլս Փիթր Թոմասը վստահեցնում է՝ արհեստական բանականությունը (Artificial Intelligence - AI) կարող է մարդուն մեծ աջակցություն ցույց տալ հրատարակչական գործում, ուստի ցանկալի է, որ մարդը համագործակցի այդ գործիքի հետ, սակայն չգայթակղվի դրանով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 3-ին «Խիզախ նոր աշխարհ» լիագումար նիստին, որը Երևանում կազմակերպվել էր «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» երկրորդ գիտաժողովի շրջանակում, Նիլս Փիթր Թոմասը շեշտեց՝ իրենք նախ հրապարակում են գրքի էլեկտրոնային տարբերակը, հետո լույս են ընծայում տպագիր տարբերակներն ու տարածում դրանք։ «Լինելով թվային հրատարակչություն՝ մեր գործունեության ընթացքում լայնորեն օգտագործում ենք արհեստական բանականությունը։ Այս բնագավառում դրա դերը բավականին մեծ է, ինչպես նաև մեր կազմակերպությունում։  Արհեստական բանականությունը ոչ միայն ապագայի, այլև անցյալի թեմա է, որովհետև նախորդ տարիներին էլ այն որոշակի կիրառվում էր, իսկ մենք հինգ տարի է՝ այն օգտագործում ենք»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ վերջին հինգ տարում արհեստական բանականությունը գործարկվում է գրքի ձևավորման գործընթացում օգտագործվող բոլոր տեխնոլոգիաներում։

Նիլս Փիթր Թոմասը նշեց՝ կան գրքեր, որոնց հեղինակները մարդիկ չեն, այլ՝ արհեստական բանականությունը։ Հրատարակիչները կարծել են՝ այդ գրքերը կարող են տեղեկատվական մարտահրավեր լինել, պարզվել է նաև մտավոր սեփականության, հեղինակային իրավունքի խնդիր կա։ Ո՞ւմ է պատկանում բովանդակությունը, եթե հեղինակը մարդ չէ։ Նման գրքերի հրատարակման գործում կիրառում են նաև մեքենայական թարգմանությունը։

«Մենք հասկացանք, որ օգտակար է, երբ մարդը համագործակցում է մեքենայի հետ։ 2022-ից ի վեր արհեստական բանականության միջոցով նաև գրքի դիզայնի մշակման նախագիծ ենք սկսել։ Դրանք գրքեր են, որոնք լավ բովանդակություն ունեն, կարող են շատ բան առաջարկել, սակայն բովանդակության կառուցվածքը մշակվում է արհեստական բանականության միջոցով։ Դիմելով դրան՝ պատասխաններ ենք ստանում, որոնք հետո վերանայում և հաստատում են մասնագետները։  Նրանք էլ նոր հարցադրումներ են մշակում»,- պատմեց հրատարակիչը։

Նիլս Փիթր Թոմասի խոսքով՝ նման դեպքերում շահում են այն հեղինակները, որոնք բավարար ժամանակ չունեն հոդվածներ, գրքեր գրելու համար։ Նրանք ունեն գաղափար, սակայն զբաղվածության պատճառով չեն կարող մի ամբողջ տարի ծախսել գիրք գրելու վրա։

«Մենք փորձել ենք տեխնոլոգիական բոլոր առավելությունները, որոնք արդյունավետ են։ Լավ գործիք է, որի հետ պետք է շատ զգույշ լինել։ Մենք չենք կարող այդ գործիքներով անսահման աշխատություններ հրապարակել։ Տեսականորեն կարող ենք շուկան ողողել նման աշխատություններով, սակայն այդ պարագայում դժվար կլինի այդ ամենի մեջ գտնել կարևորը, օգտակարը և լավը»,- հավաստիացրեց նա։

Խոսելով որակի մասին՝ հրատարակիչը շեշտեց՝ արհեստական բանականություն օգտագործելով ավելի ես կենտրոնանում թեմայի վրա, ինչը հնարավորություն է տալիս թիրախավորել կոնկրետ օգտատերերի խումբը, թեման, բայց կարող են ոտնահարվել հեղինակային  իրավունքները, որովհետև մարդիկ ժամանակի ընթացքում գրել են հիանալի աշխատություններ, բայց մեկ կոճակով կարող ես դա արժեզրկել։

Ըստ Նիլս Փիթր Թոմասի՝ կարևոր են ոչ միայն այն տվյալները, որոնք մշակվում են արհեստական բանականության միջոցով, այլև դրանց արդյունավետությունը։ «Ես կնախընտրեի, որ մեր հետազոտողները լաբորատորիաներում կամ աշխատասենյակում լուրջ հետազոտություն անեն, քան արհեստական բանականության այս կամ այն գործիքի միջոցով ներածություն մշակեն, որը կրկնում է ուրիշի խոսքը և ոչ մի նոր բան չի ասում։ Մենք պետք է փորձենք դիմադրել բանականության գայթակղությանն ու դրա միջոցով մի շաբաթում մի քանի հոդված չգրենք, որոնք ոչ մի նորություն չեն ասի»,- ասաց հրատարակիչը։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում