Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Միասնության օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձն X-ի իր էջում տեղադրել է Միրզոյանը։
Sending best wishes to my dear colleague @ABaerbock on the occasion of #GermanUnityDay! Being united around shared principles also in our partnerships can give a better chance to foster stronger ties & more peaceful environment for our citizens. 🇦🇲🤝🇩🇪 https://t.co/XJoe5Lf2uI pic.twitter.com/pnDWpQXiMt
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) October 3, 2024
«Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ:
Ընդհանուր սկզբունքների շուրջ համախմբված լինելը նաև մեր գործընկերություններում կարող է ավելի լավ հնարավորություն ընձեռել ավելի ամուր կապեր և ավելի խաղաղ միջավայր ստեղծել մեր քաղաքացիների համար»,- գրել է Միրզոյանը։