Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Indian Defence Research Wing (IDRW) Wing մասնագիտացված կայքը։

Ըստ IDRW-ի աղբյուրների՝ հրետանային համակարգն անցել է բոլոր գործառնական փորձարկումները, որոնք իրականացվել են երկրի տարբեր վայրերում: Նշվում է, որ ATAGS 155 մմ/52 վեց հրետանային համակարգերի խմբաքանակը ծրագրավորվել է հայերենով՝ հայկական կողմի պահանջով։

«Բացի այդ, կատարվել են մի քանի այլ փոփոխություններ, որպեսզի հրետանային կայանքները հարմարեցվեն հայկական զինված ուժերի կոնկրետ պահանջներին։

Չնայած հրետանային համակարգերը ի սկզբանե փորձարկվել են Հնդկաստանում՝ դրանք երկար ժամանակ չէին փորձարկվել Հայաստանի պայմաններում»,- հավելում է IDRW-ն։

IDRW-ի աղբյուրների համաձայն՝ այդ փորձարկումների հաջող ավարտը Հայաստանին թույլ է տվել սկսել ևս 84 միավոր ATAGS հրետանային կայանքների գնման գործընթացը՝ հնդկական «Kalyani Groups» արտադրողից։

«ATAGS հրետանային համակարգերի ձեռքբերումը զգալիորեն կբարձրացնի հայկական բանակի հնարավորությունները և կապահովի նրա հրետանու կրակային հզորության այդքան անհրաժեշտ աճը: Այս ժամանակակից զենքերը արժեքավոր կդառնան երկրի սահմանները պաշտպանելու և նրա ազգային անվտանգությունն ապահովելու գործում»,- նշում է IDRW-ի աղբյուրը։

Հայերեն العربية English Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են