Եվրոպա

Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին Կառավարության խաղաղության օրակարգը, նաև՝ երկրի հետագա ժողովրդավարացումը. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին Կառավարության խաղաղության օրակարգը, նաև՝ երկրի հետագա ժողովրդավարացումը. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմից հետո, որի մասին խոսեցի, Հայաստանի Հանրապետությունում ի հայտ եկան մի շարք ներքին ճգնաժամեր, և այս իրավիճակին որոշակի լուծում տալու համար որոշեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկմանը: 

«Ոչ միայն փախստականների ներհոսքը, այլև այս խնդրի արմատները, նկատի ունեմ Ադրբեջանի հարձակումը, որը տեղի ունեցավ 2023թ, բայց նաև ամբողջ պատմությունը, որը սկսվեց 2020 թ., երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, այնուհետև պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական ուժերը ներխուժեցին և օկուպացրեցին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները, սա է ամբողջ պատկերը: Իհարկե, այս իրավիճակում Հայաստանում շատերն էին հարցեր տալիս, և նրանք սկսեցին կասկածի տակ դնել ժողովրդավարության արդյունավետությունը։ Հետաքրքիրն այն էր, որ հարցերը հետևյալն էին. «Լավ, ժողովրդավարությունը երևի ներքուստ լավ է մարդկանց բարգավաճման համար և այլն, բայց արդյոք ժողովրդավարությունը կարող է նաև ապահովել մեր անվտանգությունը»: 

Այսպիսով, պատերազմից հետո, որի մասին խոսեցի, Հայաստանի Հանրապետությունում ի հայտ եկան մի շարք ներքին ճգնաժամեր, և այս իրավիճակին որոշակի լուծում տալու համար որոշեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Մենք 2021 թվականին անցկացրեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ժողովրդավարությունը եղավ այն հիմնական թեմաներից, որոնք քննարկեցինք նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Բարեբախտաբար, ժողովրդավարության օգտին հանդես եկող քաղաքական կուսակցությունը՝ իմ քաղաքական կուսակցությունը, հաղթեց ընտրություններում և ձևավորեց կառավարությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին 2 բան՝ առաջին հերթին կառավարության խաղաղության օրակարգը, ինչպես նաև երկրի հետագա ժողովրդավարացումը»,- նկատեց նախարարը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում