Կյանքից հեռացել է նկարիչ Սերվետ Պողոսյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մահացել է ճարտարապետ, նկարիչ Սերվետ Պողոսյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը և տեղեկացնում՝ նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին ժամը 17:30-20:00-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 3-ին նույն վայրից: 

Սերվետ Պողոսյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 1-ին Սյունիքի մարզի Գորայք գյուղում։ 1955 թվականին ընդունվել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց։ Հաճախել է Գագիկ Ղազարյանի նկարչական դասերին։ 1971-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը։

Պողոսյանի նախագծերով (համահեղինակների հետ) Դիլիջանում իրականացվել է պանսիոնատի, պրոֆիլակտորիումի, հանրակացարանի, Աբովյան քաղաքի համար 2 միկրոշրջանի, Ստեփանակերտում Ստեփան Շահումյանի հուշահամալիրի, Երևանում Մանկական ձայնի պահպանման և խմբերգային երաժշտության դպրոցի, Մարտունիում գրադարանի, երաժշտական դպրոցի և այլնի կառուցապատումը։ 1992-1996  թվականներին ԱՄՆ-ում նախագծել ու կառուցել է բնակելի տներ Կալիֆոռնիայի Ստուդիո սիթի, Շերման Օուքս քաղաքներում։

Նկարչի՝ կուբիզմի սկզբունքներով ստեղծված կոնստրուկտիվիստական կոմպոզիցիաներն են՝ «Քնած տղան», «Պոռթկում», «Ընտանիք», «Հայելիով աղջիկը», «Հիշողություն», «Կիրք» և այլն։ Նա մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ Երևանում, Վոլգոգրադում, Մոսկվայում, Գլենդելում, Հոլիվուդում, Սանտա Մոնիկայում, Ֆլորիդայում և այլուր։

Սերվետ Պողոսյանի բազմաթիվ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կոլումբիայի, Սիրիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Նա 1978 թվականին արժանացել է ՀԽՍՀ Կոմերիտմիության դիպլոմի «Տարվա լավագույն աշխատանք»-ի համար, իսկ 1980 թվականին՝ ՀԽՍՀ ճարտարապետների միության դիպլոմի։ 1981 թվականին դարձել է ԽՍՀՄ ճարտարապետների միության և ԽՍՀՄ Կոմերիտմիության դափնեկիր՝ առաջին աստիճանի դիպլոմ երիտասարդ ճարտարապետների ստեղծագործությունների համամիութենական 8-րդ ստուգատեսում,  1983 թվականին՝ ՀԽՍՀ Կոմերիտմիության դափնեկիր։

 

 

Հայերեն

«Ինտեր»-ը խուսափեց պարտությունից միլանյան դերբիում

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին