Քաղաքականություն

Բորելը հույս ունի, որ ՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք

1 րոպեի ընթերցում

Բորելը հույս ունի, որ ՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը շնորհավորել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ԵՄ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը կամրապնդեն իրենց գործընկերությունը առաջիկա տարիներին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ռյուտեն արդեն ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Յենս Ստոլտենբերգին։

«ՆԱՏՕ-ԵՄ համագործակցությունը կենսական նշանակություն ունի մեր առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար: Միասին մենք կարող ենք ավելի ամրապնդել մեր գործընկերությունը»,- հայտնել է Բորելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում