Եթե Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև հարևան Հայաստանի համար. Սալոմե Զուրաբիշվիլի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եթե 2024 թվականի վրաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին անհրաժեշտ է վրացական կամուրջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Փարիզում «Բուչայից առաջ Աբխազիան է եղել» վավերագրական ֆիլմի ցուցադրումից առաջ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո կա՛մ Վրաստանը կվերադառնա իր եվրոպական ուղուն` ես դրանում համոզված եմ, և վստահ եմ, որ դրանից հետո իրադարձությունները շատ արագ կզարգանան, և հունիսին Ուկրաինայի ու Մոլդովայի հետ կհայտնվենք եռյակում: Կա՛մ այլևս չի լինի Վրաստան, և դա ողբերգություն կլինի ոչ միայն նրա, այլ նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին պետք է վրացական կամուրջը, և սա ողբերգություն կլինի Կովկասի ու այս տարածաշրջանում Եվրոպայի ներկայացուցչության համար, որը շատ կարևոր է իր գտնվելու վայրով»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Հայերեն العربية Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում