Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը լիբանանյան 30 գյուղերի բնակիչներին տարհանվելու կոչ է արել

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը լիբանանյան 30 գյուղերի բնակիչներին տարհանվելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ներկայացուցիչ Ավիչայ Էդրին արաբերենով տարհանվելու կոչ է արել լիբանանյան շուրջ 30 գյուղերի բնակիչներին՝ սեփական անվտանգության նկատառումներից ելնելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էդրին համապատասխան հայտարարությունը տարածել է X սոցիալական հարթակում:

««Հեզբոլլահ» շարժումը ԻՊԲ-ին ստիպում է գործել իր դեմ: ԻՊԲ-ն չի ցանկանում վնասել ձեզ, և ձեր անվտանգության նպատակով դուք պետք է անհապաղ լքեք ձեր տները: Յուրաքանչյուր ոք, ով գտնվում է «Հեզբոլլահ»-ի անդամների, օբյեկտների և մարտական սարքավորումների կողքին, վտանգի տակ է դնում իր կյանքը: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր տուն, որը «Հեզբոլլահ»-ն օգտագործում է իր ռազմական նպատակների համար, կդառնա թիրախ», - գրել է Էդրին:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը թվարկել է նաև այն բնակավայրերը, որտեղից անհրաժեշտ է տարհանվել հյուսիսային ուղղությամբ:

«Մենք ձեզ կտեղեկացնենք անվտանգ տուն վերադառնալու ժամանակի մասին», - հավելել է Էդրին:

Ավելի վաղ ԻՊԲ-ն հայտարարել էր, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսում Լիբանանի հարավում՝ «Հեզբոլլահ»-ի հենակետերը վերացնելու նպատակով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում