Աշխարհ

Ահաբեկչությունն աշխարհում տեղ չունի. Հնդկաստանի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Ահաբեկչությունն աշխարհում տեղ չունի. Հնդկաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ ահաբեկչությունն աշխարհում տեղ չունի։

«Վարչապետ Նեթանյահուի հետ խոսել եմ Արևմտյան Ասիայի վերջին զարգացումների մասին: Ահաբեկչությունը տեղ չունի մեր աշխարհում: Չափազանց կարևոր է կանխել էսկալացիան տարածաշրջանում և ապահովել բոլոր պատանդների անվտանգ ազատ արձակումը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  «X» սոցիալական հարթակի միջոցով հայտարարել է Մոդին։

Նա հավելել է, որ Հնդկաստանը հավատարիմ է աջակցելու խաղաղության և կայունության արագ վերականգնմանն ուղղված ջանքերին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում