Բորելը ԵՄ երկրների արտգործնախարարների արտակարգ հանդիպում է հրավիրել Մերձավոր Արևելքում իրադրության շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 30-ին հրավիրել է ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպում տեսակոնֆերանսի ձևաչափով ՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Bloomberg-ը, վկայակոչելով Բորելի գրասենյակի տարածած հայտարարությունը, հաղորդում է, որ ԱԳ նախարարները կքննարկեն նաև Լիբանանում, այդ թվում՝ Բեյրութում Իսրայելի իրականացրած ավիահարվածները, «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահի սպանությունը։ 

ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելի ժամանակով ժամը 17:00-ին։

Սեպտեմբերի 23-ից Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Հայտարարված նպատակն է անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։

Ըստ Լիբանանի իշխանությունների՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է, տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։  

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում