Սպորտ

Թուրք երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա. երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

1 րոպեի ընթերցում

Թուրք երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա. երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք  երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են «Homenetmen Valence»-ի հայ ֆուտբոլիստների վրա : «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական Nouvelles Armenie պարբերականը:

Շրջանային առաջնության շրջանակներում սեպտեմբերի 29-ին հայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած «Homenetmen Valence» -ն հերթական հանդիպումն է անցկացրել տեղի թուրքական համայնքը ներկայացնող «FC Turquoise»-ի հետ: Առաջին խաղակեսից հետո, երբ «Homenetmen Valence»-ն հաղթում էր 2:0 հաշվով, թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ` հարձակվելով հայ ֆուտբոլիստների վրա: Այս պահին հայ ֆուտբոլիստներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան Քրիստոֆեր Բյուիսոնը X-ի իր միկրոբլոգում ևս մեկնաբանել է միջադեպը.

«Շրջանային ֆուտբոլային հանդիպման ժամանակ թուրք երկրպագուները, դժգոհ լինելով իրենց «FC Turquoise» թիմի` 2:0 հաշվից պարտությունից` դանակներով հարձակվել են հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստների վրա: Սա կոչվում է հարձակում` ռասսայական հողի վրա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում