Իսրայելը հեռահար հարված է հասցրել Եմենում հութիների օբյեկտներին

2 րոպեի ընթերցում

Smoke rises from a fire following an Israeli air strike in Hodeidah, Yemen in this handout photo released on July 20, 2024. Houthi Media Centre/Handout via REUTERS/ File Photo

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը հայտարարել է, որ ռմբակոծել է Եմենում հութիների թիրախները՝ ի պատասխան վերջին երկու օրերին նրանց կողմից Իսրայելի վրա հրթիռների արձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ սա ևս մեկ ճակատ է բացում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունում։

Ըստ հութիների առողջապահական իշխանությունների՝ իսրայելական հարվածներից առնվազն 4 մարդ է զոհվել, 29 մարդ՝ վիրավորվել։ Ըստ բնակիչների՝ Հոդեյդա նավահանգստային քաղաքի մեծ մասում էլեկտրամատակարարումը խափանվել է։ 

Իսրայելը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ի հարվածների ընթացքում տասնյակ օդանավերի, այդ թվում՝ կործանիչ ինքնաթիռների միջոցով հարվածներ է հասցրել Հոդեյդայում տասնյակ էլեկտրակայանների և նավահանգստի, ինչպես նաև Ռաս Իսայի նավահանգստին։

Հութիները 2023 թ. հոկտեմբերից Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող հակամարտության ընթացքում պարբերաբար հարվածներ են հասցրել Իսրայելին և Կարմիր ծովով անցնող նավերին։ 

Սեպտեմբերի 28-ին հութիները բալիստիկ հրթիռ են արձակել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի ուղղությամբ, որն, ըստ Իսրայելի, խոցվել է։ Հութիների կողմից արձակված ևս մեկ հրթիռ խոցվել էր սեպտեմբերի 27-ին։

Սեպտեմբերի 23-ից Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանի հարավային շրջաններին, ինչպես նաև Բեյրութին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից ավելի քան 1000 մարդ է զոհվել, 6000 մարդ՝ վիրավորվել։ 

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար