Կարևորվել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Հայաստանի ԱԺ-ի փոխգործակցությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելությանը՝ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորներ Դավիթ Կարապետյանն ու Արուսյակ Մանավազյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են ՀՀ բյուջետային և դրամավարկային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն ու դրանց առնչվող օրենսդրական բարեփոխումներին:

Երկուստեք կարևորել են ԱՄՀ-ի և խորհրդարանի արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև ինստիտուցիոնալ մակարդակում աշխատանքների շարունակականությունը:

 

Հայերեն Русский