Աշխարհ

Հնդկաստանում ձկնորսները վաճառել են իրենց որսացած ձուկը և դարձել միլիոնատերեր

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ձկնորսները վաճառել են իրենց որսացած ձուկը և դարձել միլիոնատերեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բենգալյան ծոցում ձկնորսները մի քանի հազվագյուտ ձուկ են որսացել, որոնց մի մասը վաճառել են 1,5 մլն ռուփիով (18 000 ԱՄՆ դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kalinga TV-ն:

«Մոտավորապես 199 կիլոգրամ կշռող երկու ձուկ վաճառվել է 1,5 միլիոն ռուփիով, ինչը կազմում է 7500 ռուփի` մեկ կիլոգրամի համար», - հայտնում է լրատվամիջոցը։

Ըստ հրապարակման՝ ձկնորսները որսացել են ինը ձուկ, որոնք կոչվում են «telia sila»: Դրանցից երկուսը 1,5 միլիոն ռուփիով ձեռք է բերել Կալկաթայում գտնվող մի ընկերություն։ Այդ ձկները բժշկության մեջ օգտագործվում են կենսականորեն կարևոր դեղամիջոցներ արտադրելու համար:

Երբ որսը բերվել է Դիգհա քաղաք՝ շուկայում աճուրդով վաճառելու, այն տեսնելու են եկել բազմաթիվ տեղի բնակիչներ և զբոսաշրջիկներ։

Ձկան ամենաարժեքավոր մասը նրա բերանն ​​է, որն օգտագործվում է ծերացման դեմ պայքարելու համար՝ դրա մեջ պարունակվող մեծ քանակությամբ կոլագենի շնորհիվ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում