ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

1 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4918 անձ: Այս պահի դրությամբ նրանցից 3226-ին քաղաքացիություն է տրվել։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կազմակերպած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերող՝ Ծաղկաձորում ընթացող քննարկման ժամանակ այս մասին ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։ 

Դավթյանը տեղեկացրեց, որ 83 անձ դիմումը հետ է վերցրել։  Նա նաև նշեց, որ վերջին թարմացված տվյալներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 359 քաղաքացի, որից 30 հազար 306-ն անչափահաս են։ 

«2024 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ` ժամանակավոր պաշտպանության դիմումների  թիվը կազմում է 112 հազար 233»,- եզրափակեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալը:

Հայերեն English Español فارسی Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի