Աշխարհ

Հնդկաստանում 43 մարդ է խեղդվել կրոնական տոնախմբության ժամանակ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում 43 մարդ է խեղդվել կրոնական տոնախմբության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանում հինդուական Ջիթիյա Պարվ տոնախմբության ժամանակ 43 մարդ է խեղդվել, այդ թվում՝ 37 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը:

Միջադեպերը տեղի են ունեցել Բիհարի նահանգի մի քանի շրջաններում, երբ մարդիկ ծիսական լոգանք են ընդունել գետերում և լճերում, որոնց մակարդակը բարձրացած է եղել հորդառատ անձրևների պատճառով։

Ըստ հրապարակման՝ տեղի իշխանության ներկայացուցիչներից մեկն AFP-ին հայտնել է, որ մարդիկ անտեսել են գետերի և լճերի բարձր մակարդակով պայմանավորված վտանգը։ Ըստ այլ պարբերականների՝ ևս երեք հոգու մարմին դեռ դուրս չի բերվել ջրից։ 

Հնդկաստանում կրոնական տոնախմբությունների ժամանակ երկրպագության վայրերում ողբերգական ելքով միջադեպեր հաճախ են լինում։ 2023 թվականին նույն տոնախմբության ժամանակ 22 մարդ էր մահացել, այդ թվում՝ 15 երեխա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում