Տնտեսություն

Հայաստանում հաջորդ տարի կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաջորդ տարի կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2025 թվականի պետական բյուջեով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 50 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

«2025 թվականի բյուջեով կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3,5 տոկոս, միջին գնաճը՝ 3,5 տոկոս»,-ասաց  Վահե Հովհաննիսյանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում