Սպորտ

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի կանանց 81 կգ քաշային կարգի պայքարում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում` բարձրացնելով 133 կգ, դարձել է ոսկե մեդալակիր:  Երկամարտի 233 կգ արդյունքով Պողոսյանը նվաճեց աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոնի կոչումը:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աննա Ամրոյանը նվաճել էին երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալները:

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում