Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Քաղաքային և նահանգային դիվանագիտության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Նինա Լուսինե Հաչիգյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքների, մարզերի ու նահանգների միջև առկա համագործակցությունը և ապագա հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում