Կրթություն

Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա համեմատ ավելացել է հանրակրթական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա համեմատ ավելացել է հանրակրթական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը

ԳԱՎԱՌ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում նախորդ ուստարվա մեկնարկի համեմատ այս տարի աշակերտների թիվն ավելացել է 467-ով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, եթե 2023-2024 ուստարվա սկզբին  հանրակրթական դպրոցներ են հաճախել 28 հազար 421 աշակերտ, ապա 2024-2025 թվականի սեպտեմբերին արդեն  դպրոցներ են հաճախում 28 հազար 888 աշակերտ։ Նախորդ ուստարվա համեմատ 47-ով ավելացել է նաև նախակրթարաններ հաճախող սաների թիվը։ 

Դպրոց հաճախող աշակերտների թվով առաջին տեղում է Սևան քաղաքի Մ․Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը՝ 1000 աշակերտով։ Երկրորդ տեղում Մարտունի քաղաքի Ս․ Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցն է՝ 993 աշակերտով, երրորդ տեղում՝ Սևանի թիվ 3 հիմնական դպրոցը՝ 968 աշակերտով, չորրորդ տեղում՝ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ 921 աշակերտով։

2024-2025 ուստարում առաջին դասարաններ չեն ձևավորվել Ջաղացաձորի, Ավազանի, Կուտականի և Գեղամաբակի դպրոցներում։

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում