Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոննի Ջենկինսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ 

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է ժողովրդավարական բարեփոխումների և երկրի կայուն զարգացման ճանապարհին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում