Վասիլիս Պալմասը շնորհակալություն է հայտնում Հայաստանին Կիպրոսի հիմնախնդրի հարցում աջակցության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևելյան Միջերկրականի տարածաշրջանը լի է աշխարհաքաղաքական վայրիվերումներով, միակողմանի գործողություններով, որոնք խախտում են միջազգային և ինքնիշխանության իրավունքը և փաստացի էլ ավելի վատթարացնում իրավիճակ՝  խարխլելով խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին նշեց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։

«Կիպրոսը աջակցում և սատարում է խաղաղ կարգավորումը բոլոր տարաձայնությունների միջազգային իրավունքի սկզբունքների և  բարիդրացիական հարաբերությունների հիման վրա։ Հավատում ենք, որ երկխոսությունը և փոխադարձ վստահության հարաբերությունները հանդիսանում են կարևոր գործիքակազմ՝ լուծելու և հաստատելու Արևելյան Միջերկրականում երկարամյա խաղաղությունը և կայունությունը։ Կիպրոսը հանձնառու է՝ որպես կայունության հենասյուն, էլ ավելի ամրապնդել խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում»,- հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարարը։

Վասիլիս Պալմասը Կիպրոսի անունից իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց Հայաստանին Կիպրոսի հիմնախնդրում բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում աջակցության համար, որպեսզի Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա։

«Այս շրջանակում ունեի հնարավորություն տեղեկացնել այն անվտանգության իրավիճակը, որը տիրում է Կիպրոսում, և Թուրքիայի ջանքերը, որը փորձում է օգտագործել ապօրինի ներգաղթը՝ որպես ճնշման գործիք։

Վերջին տարիներին Թուրքիան ռեվեզիոնիստական արտաքին քաղաքականություն է վարում և ունի հարձակվողական հռետորաբանություն, սպառնում է կայունությանը և անվտանգությանը Կիպրոսում և Արևելյան Միջերկրականի ողջ տարածաշրջանում»,- ընդգծեց Վասիլիս Պալմասը։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում