Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը հաստատել է Իսրայելի ավիահարվածից իր հրամանատարի մահը

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը հաստատել է Իսրայելի ավիահարվածից իր հրամանատարի մահը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեյրութին Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից մեկը։ Նման տեղեկություն է տարածել Իսրայելը, այնուհետև «Հեզբոլլահ»-ը հաստատել է դա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սպանված հրամանատար Իբրահիմ Քուբաիսին  գլխավորում էր «Հեզբոլլահ»-ի հրթիռային ուժերը։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 23-ից Լիբանանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 569 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։ 1835 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավից տեղահանված հազարավոր մարդիկ ապաստան են գտել Բեյրութի դպրոցներում և այլ հաստատություններում։ 

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու հակամարտությունը։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, այդ թվում՝ զինամթերքի պահեստներին, հրթիռային կայանքներին և այլ թիրախների։ 

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ հարձակումները թուլացրել են «Հեզբոլլահ»-ին, և որ դրանք կշարունակվեն։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում