Մերձավոր Արևելք

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների զոհերի թիվը հասել է 558-ի

2 րոպեի ընթերցում

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների զոհերի թիվը հասել է 558-ի

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 558-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Զոհերի թվում կա 50 երեխա, 94 կին։ Վիրավորվել է ավելի քան 1800 մարդ։

Ավելի վաղ հայտնի էր 492 զոհի և 1645 վիրավորի մասին։

Տեղահանված ընտանիքները քնել են Բեյրութի և ծովափնյա Սիդոն քաղաքի դպրոցներում բացված ապաստարաններում։ Քանի որ հյուրանոցներում տեղ չի մնացել, շատ ընտանիքներ գիշերն անցկացրել են մեքենաներում, զբոսայգիներում կամ ծովափին։ 

Սիրիայի հետ սահմանային անցակետում խցանումներ են գոյացել, քանի որ լիբանանցիներից շատերը փորձում են փախչել հարևան երկիր։ 

Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ Հարվածի տակ են հայտնվել տասնյակ գյուղեր և բնակավայրեր։ «Հեզբոլլահ» շարժման մարտիկներն իրենց հերթին տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ: 

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև լարվածությունն ավելի է սրվել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում «Հեզբոլլահ»-ի անդամներին պատկանող հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյուններից հետո, որոնք առնվազն 39 զոհի և ավելի քան 3000 վիրավորի պատճառ են դարձել։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում