Քաղաքականություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն Անկախության օրվա առթիվ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն Անկախության օրվա առթիվ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ կազմակերպված պաշտոնական ընդունելությունը լուսաբանվել է երկրում ամենադիտվող լրատվականներից մեկի՝ Canal 10-ի Subrayado հաղորդման կողմից։

«Ռեպորտաժում ներառված է նաև Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինիի հարցազրույցը, որտեղ վերջինս կարևորում է ՀՀ դեսպանության բացումը, ինչպես նաև՝ ուրուգվայահայ համայնքի դերը երկրի կյանքում և երկկողմ հարաբերություններում»,-հաղորդել է ՀՀ դեսպանությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում