Արգենտինայի դատարանը Վենեսուելայի նախագահին և ներքին գործերի նախարարին ձերբակալելու հրաման է տվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայի դաշնային դատարանը կարգադրել է անհապաղ ձերբակալել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոյին մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, որոնք իրականացվել են այլախոհների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Դատարանի որոշումը կայացվել է՝ ի պատասխան Արգենտինայի դատախազ Կառլոս Ստոռնելլիի բողոքարկման, քանի որ դատարանի նախորդ որոշմամբ մերժվել էր Վենեսուելայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների դեմ բողոքը:

Դաշնային դատարանի անդամները կարգադրել են, որ «Նիկոլաս Մադուրոյի և Դիոսդադո Կաբելյոյի ձերբակալության հրամանն անհապաղ կատարվի, և որ նրանց միջազգային ձերբակալությունը կարգադրվի Ինտերպոլի միջոցով՝ Արգենտինայի Հանրապետություն արտահանձնելու նպատակով»։

Այս որոշումից ընդամենը մի քանի ժամ առաջ Վենեսուելայի Գերագույն դատարանը Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին ձերբակալելու հրաման էր տվել։ 

Երկու երկրների միջև տարաձայնություններ են սկսվել այն բանից հետո, երբ Արգենտինայի տարածքում կալանվել, այնուհետև ԱՄՆ-ին է հանձնվել բեռնատար ինքնաթիռ, որն ըստ Վաշինգտոնի՝ վենեսուելական պետական ընկերությանը վաճառվել էր պատժամիջոցների տակ գտնվող իրանական ավիաընկերության կողմից։ 

Արգենտինայի դատարաններ Մադուրոյի և Կաբելյոյի դեմ բողոք է ներկայացվել Տարածաշրջանում ժողովրդավարության արգենտինական ֆորումի՝ FADER-ի կողմից 2023 թվականի սկզբին, քանի որ Արգենտինայում գործող համընդհանուր իրավասության սկզբունքը թույլ է տալիս գործողություններ ձեռնարկել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեմ, նույնիսկ եթե դրանք կատարվել են երկրի սահմաններից դուրս:

Հայերեն Русский

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը

ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

Եթե պարզվի, որ IMEI համակարգը սպառնում է քաղաքացիների ազատությանը, այն չի ներդրվի. վարչապետ

ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են

ՀՀ վարչապետն արդարադատության համակարգի խնդիրների լուծումը դժվարությամբ է պատկերացնում առանց նոր Սահմանադրության ընդունման

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը

Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս

Վարչապետը Հայաստանի նավթամթերքի շուկայում կայունությունը կապում է մենաշնորհների վերացման հետ