Հայաստան

Հնդկաստանը պատրաստակամ է ամրացնել բարեկամությունը՝ խթանելով Հայաստան-Հնդկաստան համագործակցությունն ու տնտեսական կապերը. Դրուփադի Մուրմու

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը պատրաստակամ է ամրացնել բարեկամությունը՝ խթանելով Հայաստան-Հնդկաստան համագործակցությունն ու տնտեսական կապերը. Դրուփադի Մուրմու

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդակաստանի նախագահ Դրուփադի Մուրմուն իր երկրի կառավարության, հնդիկ ժողովրդի և անձամբ իր անունից ջերմագին ողջույններ և բարեմաղթանքներ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և բարեկամ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմաբ՝ Հնդաստանի նախագահը մասնավորապես նշել, է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա խորը բարեկամությունը խարսխված է ընդհանուր պատմության և փոխադարձ հարգանքի վրա և բարգավաճում է տարբեր ասպարեզներում։ 

«Հնդկաստանը պատրաստակամ է հետագայում նույնպես ամրացնել բարեկամությունը՝ խթանելով երկկողմ համագործակցությունն ու տնտեսական կապերը, ինչպես նաև անմիջական շփումները մեր երկրների քաղաքացիների միջև։ Համոզված եմ, որ փոխշահավետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունները կշարունակվեն ամրապնդվել՝ ծառայելով մեր երկրների ժողովուրդների հետաքրքրություններին ու շահերին։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ հղել իմ լավագույն բարեմաղթանքները, մաղթել առողջություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, զարգացում և բարգավաճում։ Ընդունեք իմ խորին հարգանաց հավաստիքը»,- գրել է Հնդակստանի նախագահն իր ուղերձում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում